Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

«Նաիրիտը»՝ իշխանության անհոգության դրսևորում

«Նաիրիտը»՝ իշխանության անհոգության դրսևորում
27.12.2014 | 20:33

«Նաիրիտի» տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը, ով նաև ՀՀ-ում ԱՊՀ Միջպետական բանկի ներկայացուցիչն է, այսօր գործարանում հանդիպել է աշխատավարձերի պարտքի մարման և գործարանի վերագործարկման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող խմբի հետ: Ես չգիտեմ՝ այս հանդիպումն ինչ կտա նաիրիտցիներին, մանավանդ որ, նրանք երեկ ձեռնույնայն վերադաձան նախագահականի դեմ անցկացված ցույցից: Նրանց ոչ մի լուրջ պատասխանատու չընդունեց, որևէ լուրջ, առարկայական խոստում չտրվեց: Ի դեպ, Մելքոնյանը, ըստ մամուլի հրապարակումների, համարվում է գործարանի այսօրվա վիճակի պատասխանատուներից մեկը:
Դեռ ամիսներ առաջ խոստանում էին, որ շուտով ռուսական «Ռեսնեֆտը» 400 միլիոն դոլարի ներդրում է անելու գործարանում՝ նպաստելով առկա ճգնաժամի հաղթահարմանն ու աշխատատեղերի պահպանմանը: Մարդիկ որգևորվել էին ու առավելապես կարևորում էին գործարանի աշխատանքը՝ երկրորդական համարելով ամիսներ շարունակ իրենց չստացած աշխատավարձի խնդիրը: Հայաստանն արագ եվրասիականացավ, սակայն խոստացված ներդրումները չեղան, ու պատաճառներն այքան էլ էական չեն: Դա կարող է բացատրվել նրանով, որ մեր կատավարությունն է ստել, ռուսական ճգնաժամն է խանգարել կամ էլ ինչ-որ մեկի չուզողությունը: Պատճառները նաիրիտցիներին չեն հատաքրքրում. Էականն այն է, որ նրանք 18 ամսվա աշխատավարձ չեն ստացել ու մինչև Ամանոր չեն ստանալու: Ավելի ողբերգական է այն, որ 2700 մարդ ոչ միայն աշխատավարձի հույս չունեն, այլ փետրվարի վեցից կորցնելու են աշխատանքը:
Կառավարության ներկայացուցիչների գեղեցիկ խոսքերը բախվում են մռայլ իրականության հետ: Մարզպետներն իրենց համար արտասահմանյան ճոխ մեքենարներ են գնում, բանվորն աշխատավարձ չի ստանում, նախատոնական ճոխ բանկետներ են անցկացվում՝ հազարավորների թշվառության ու աղքատության ֆոնին: Նարիրիտցիների հարցը միան աշխատանքին կամ աշխատավարձին չի վերաբերում, սա նաև բարոյական խնդիր է: Հայաստանի քաղաքացին, աշխատող մարդը բախվում է կառավարության, կոնկրետ պաշտոնյայի անպատասխանատվության, ստի, անտարբերության, անհոգության հետ ու այդ պահին իր ապահովությունը գտնում է «Ապահով Հայաստանից» գաղթելու որոշման մեջ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1239

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ